Վերադարձ և Փոխանակում

Վերադարձ և Փոխանակում

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով՝

Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

  • Ապրանքի ետ վերադարձի դեպքում փոխադրման ծախսերը իրականացվում են օգտատիրոջ կողմից՝վերջինիս հաշվին, եթե ապրանքը առաքվել է առանց թերությունների:
  • Ապրանքի ետ վերադարձը իրականացվում է գնորդի, օգտատիրոջ հաշվին ՝ այն հասցնելով ընկերության հասցե (ք.Երևան,Արցախի 24/54):
  • Երե ապրանքի վերադարձի դեպքում այն վնասված է կամ չի համապատասխանում այն ապրանքին ,որն առաքվել է (նոր չէ, օգտագործված է, բնօրինակ փաթեթավորմամբ չէ), ապա ընկերությունը իրավունք ունի այն ետ չընդունելու
  • Գնորդը իրավունք ունի ետ պահանջելու ապրանքի վճարած գումարը, եթե՝
  1. Առաքված ապրանք(ներ)-ը թերի են եղել կամ առաքվել են թերություններով
  2. Չի համապատասխանել կայքում ներկայացված նկարագրությանը կամ նոր չէ
  • Գնորդի, օգտատիրոջ ապրանքի ետ վերադարձի դիմելու դեպքում, ընկերությունը պետք է 3/երեք աշխատանքային օրերի ընթացքում պատասխանի ՝ապրանքի ետ ընդունման հաստատման կամ մերժման մասին
  • Եթե ապրանքը ետ վերադարձի ենթակա է,ապա օգտատերը,գնորդը պետք է 5 աշխատանքային օրերի ընթացքում այն փոխանցի ընկերության համապատասխան հասցե (ք.Երևան,Արցախի 24/54):
  • Եթե օգտատերը համապատասխան ժամանակահատվածում չի իրականացնում ապրանքի հանձնումը ընկերությանը, ապա համարվում է նման պահանջից հրաժարված և ընկերության կողմից իր իսկ պարտավորությունները պատշաճ կատարված:
  • Ապրանքի վճարված գումարի ամբողջական վերադարձը իրականացվում է միայն այն ժամանակ, եթե բոլոր կանոնները և պայմանները պահպանվել են օգտատիրոջ , գնորդի կողմից
  • Եթե ապրանքը ետ վերադարձի ենթակա է , և օգտատերը վճարումը կատարել է բանկային քարտի միջոցով, վճարված գումարը ետ է վերադարձվում օգտատիրոջը 5 աշխատանքային օրվա ընթացքում (բանկային փոխանցման միջնորդավճարը կատարվում է օգտատիրոջ , գնորդի հաշվին)
  • Ապրանքի և գումարի վերադարձը ենթակա չէ , եթե՝
  1. Գնորդը(օգտատերը)  պարբերաբար պատվերներ է կատարել և անհիմն պատճառաբանություններով ցանկանում է ետ վերադարձնել կամ չեղարկել պատվեր(ներ)-ը:
  2. Ապրանքը վերադարձվում է վնասված, օգտագործված կամ ոչ բնօրինակ փաթեթավորմամբ:
  3. Եթե ապրանքի ետ վերադարձի պահանջը չի ներկայացվել է ապրանքը ստանալուց 14 օրյա ժամկետում, այլ ավելի ուշ:
Buyonline Առցանց Տնտեսական ապրանքներ խանութ
Buyonline.am-ը գնումներ կատարելու համար նախատեսված օնլայն խանութ է:
Այն հիմնադրվել է 2020թ-ին:
Կայքի հիմնական նպատակն է նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ՝ գնումներ կատարելու գործընթացը դարձնել ավելի արագ ու հաճելի

Կայքն իրականացնում է պատվերների ընդունում և առաքում Երևան քաղաքի տարածքում:
Կայքում ներկայացված են հազարավոր ապրանքներ,որոնք տարանջատված են իրենց համապատասխան բաժիններով և ենթաբաժիններով: Որոնման պարզ և հասկանալի գործիքների շնորհիվ այցելուին հնարավորություն է ընձեռնվում ավելի արագ և խելամիտ գնումներ կատարել:

Հետադարձ Կապ

  • Հասցե: ք.Երևան,Արցախի 24/54
  • Հեռախոս: +37433333437
  • Էլ. Փոստ: info@buyonline.am