Ընդհանուր դրույթներ և Պայմաններ

Ընդհանուր դրույթներ և կանոններ

Գրանցվելով կայքում Դուք պետք է համաձայնեք կայքի բոլոր կանոններին և պայմաններին (խնդրում ենք ընթերցել): Առցանց տարբերակով ապրանքը ձեռք բերելիս Դուք կնքում եք փոխադարձ պարտավորություններ առաջացնող գնման գործարք , այսուհետ ՊԱՏՎԵՐ :

Ընդհանուր կանոններ և պայմաններ բաժնում ներկայացված են Ընկերության –«Buyonline» (Տիգրան Ներսիսյան ԱՁ) ի կողմից առաջարկվող պայմանները և կանոնները:

Ապրանքատեսականի և Պատվեր

« Buyonline.am » առցանց խանութը առաջարկում է տնտեսական և կենցաղային ապրանքների  լայն տեսականի: Մենք ներդնում ենք մեր ջանքերը, որպեսզի ապահովենք կայքում ներկայացված ամբողջ տեսականին առկա տարբերակով, որը Ձեզ հնարավորություն կտա արագ ձեռք բերել նախընտրած ապրանքը(ներ),սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ կայքում ներկայացված ապրանքատսականու առկայությունը պայամանավորված է նաև մեր գործընկերներից և ընկերությունը ՝« Buyonline.am» (Տիգրան Ներսիսյան ԱՁ)-ն, իրավունք ունի չեղարկելու ձեր կատարած պատվերները , եթե՝

  1. Ապրանքատեսականու նշված քանակությունը առկա չէ պատվիրման պահին (մեծ քանակության դեպքում խնդրում ենք դիմել ադմինիստրատորին կամ զանգահարել)
  2. Ապրանքը(ներ) այդ պահին առկա չէ և կարող է առաքվել առավելագույն ժամկետներից ուշ:

Եթե ապրանք(ներ)ը վերը նշված ժամկետներով կամ այլ պատճառներով (անհաղթահարելի ուժի) չի կարող առաքվել Ձեզ, այդ մասին կտեղեկացնենք էլ.փոստի կամ զանգի միջոցով: Ըստ համաձայնագրի կանոնների և պայմանների Դուք հանդիսանում եք « Գնորդ», « Օգտատեր», իսկ ընկերությունը (Տիգրան Ներսիսյան ԱՁ–« Buyonline.am »)՝  « Վաճառող»,  «Առցանց խանութ» բառերով: Ներկայացված կանոնները և պայմանները կիրառվում են բոլոր ապրանքատեսակներ (ապրանք կամ ապրանքներ) պատվիրելիս, կայքում գրանցվող « Գնորդ» կամ « Օգտատեր» կարող է հանդիսանալ , և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձիք:

Կայքի օգտագործում, մուտք, գրանցում

Կայքից առցանց գնումներ կամ պատվեր կատարելու համար հաճախորդը պետք է գրանցվի հարթակում, որպես օգտատեր կամ գնորդ , որպեսզի օգտվի հարթակի ամբողջական գործառույթներից:Կայքում գրանցվելիս համաձայնություն տալով կանոններին և պայմաններին հաճախորդը, որպես « Գնորդ» կամ « Օգտատեր» ստեղծում է Իմ հաշիվ բաժինը, որտեղից հնարավորություն է ունենում կառավարել իր պատվերները, անձնական կամ մուտքի տվյալները և այլն

Կայքում գրանցվելիս կամ մուտք գործելիս « Գնորդ» կամ « Օգտատեր» -ը չպետք է՝

  1. Խախտի կամ շրջանցի որևէ կանոն կամ դրույթ, որն առաջարկվել է կայքում
  2. Տարածի « վիրուսներ », «Malware-ներ»
  3. Խախտելով երրորդ անձի կամ անձանց իրավունքը, տեղադրելով՝ սուտ, սխալ կամ այլ անձին պատկանող տվյալներ

Վերոնշյալ կամ այլ կանոնների խախտման դեպքում , կայքի ադմինիստրացիան իրավունք ունի կասեցնել կամ հեռացնել « Գնորդ»-ի կամ « Օգտատեր » -ոջ հաշիվը:

Վճարման և առաքման պայմաններ, պատվեր

Կայքում ներկայացված են ապրանքատեսակներ, ապրանքների անվանումներ, բրենդեր, նկարներ, միավորներ քանակ, մեկ ապրանքի պատվերի առավելագույն քանակ :
Պատվերը, պատվերները կատարվում են ըստ փուլերի ՝

  1. « Գնորդ » կամ « Օգտատեր » -ը ապրանք (ներ)-ի ձեռքբերման համար կատարում է « Ավելացնել զամբյուղ » հարահանգը
  2. Զամբյուղում առկա ապրանք (ներ)ը կարող են հեռացվել կամ ավելացվել «Զամբյուղ» բաժնում:Այնուհետև « Ձևակերպել պատվերը » հրահանգը սեղմելով կհայտնվեք «Պատվերի ձևակերպում» էջում:
  3. « Պատվերի ձևակերպում » բաժնում համապատասխան դաշտերը լրացնելիս,պետք է ընտրել վճարման եղանակներից որևէ մեկը ՝
  • ՎՃԱՐԵԼ ՏԵՂՈՒՄ
  • ՎՃԱՐԵԼ IDram-ով
  • ՎՃԱՐԵԼ ՔԱՐՏՈՎ
  1. Համապատասխան վճարման եղանակը ընտրելուց և պատվիրելուց հետո, կայքի կողմից Ձեզ ուղարկվում է հաշիվ ապրանքագիր՝էլ.փոստի միջոցով,որտեղ նշված է կատարված պատվերի մասին տեղեկատվություն (ապրանք(ների)-ի անվանում, գին (ներ),ընդհանուր գումար, վճարման եղանակ):
  2. Պատվերի վերջնական հաստատումը տեղի է ունենում ընկերության կողմից , հաստատելուն պես Դուք ստանում եք Էլ.փոստ և «Իմ հաշիվ» բաժնում պատվերը ՝ «Ընթացքի մեջ» կարգավիճակը:
  3. Պատվերը առաքիչի կողմից առաքելուց հետո Ձեր պատվերը ՝ «Իմ հաշիվ»  բաժնում, ստանում է «Ավարտված» կարգավիճակ (միայն այս դեպքում է , որ Դուք ստանում եք միավորներ):

ՈՒշադրություն..
«Ավարտված» կարգավիճակով պատվերը կամ պատվերները չեն կարող չեղարկվել առցանց համակարգի միջոցով: Չեղարկում հրահանգը՝ առցանց տարբերակով գործում է միայն    «Ընթացքի մեջ» կարգավիճակի ժամանակ: Եթե պատվերի կարգավիճակը «Ավարտված» է , և ցանկանում եք ետ վերադարձնել կամ փոխանակել ապրանք(ներ)ը (չխախտելով կայքի կանոնադրությունը և ՀՀ օրենքը), ապա զանգահարեք կամ կապվեք ադմինիստրատորին:

Արժեք(ներ), առաքում, հարկեր

  1. Կայքում ապրանքնեերի գին/արժեք(ներ)-ը նշված են ՀՀ դրամով:
  2. Կայքում նշված գին/արժեք ներառումը են բոլոր հարկերը, ներառյալ բանկային քարտերի, առցանց վճարման միջնորդավճարները:
  3. Առաքումը կատարվում է միայն ք.Երևանում ՝ 3/երեք աշխատանքային օրերի ընթացքում:
  4. Առաքումը անվճար է ,եթե՝ պատվերի հանրագումարը կազմում է 10000 դրամից ավել, իսկ մինչև 10000 դրամի դեպքում ՝ 500 դրամ:
  5. Եթե առաքման ժամանակ գնորդը հրաժարվում է պատվերից , ապա առաքման գումարը պարտադիր պետք է վճարի:
  6. Ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում առցանց վճարած/քարտով գումաիր ետ վերադարձի միջնորդավճարը գանձվում է Օգտատիրոջից, իսկ եթե ապրանքը առաքվել է թերություններով ՝ միձնորդավճարը օգտատիրոջից չի գանձվում:
  7. Մինչև 100000 դրամի դեպքում առաքման գումարը հաշիվ ապրանքագրի ընդհանուր արժեքի մեջ ներառված չի լինում, այն պարզապես առձեռն տրվում է առաքիչին:

Վերադարձ և Փոխանակում

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով՝

Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

  • Ապրանքի ետ վերադարձի դեպքում փոխադրման ծախսերը իրականացվում են օգտատիրոջ կողմից՝վերջինիս հաշվին, եթե ապրանքը առաքվել է առանց թերությունների:
  • Ապրանքի ետ վերադարձը իրականացվում է գնորդի, օգտատիրոջ հաշվին ՝ այն հասցնելով ընկերության հասցե (ք.Երևան,Արցախի 24/54):
  • Երե ապրանքի վերադարձի դեպքում այն վնասված է կամ չի համապատասխանում այն ապրանքին ,որն առաքվել է (նոր չէ, օգտագործված է, բնօրինակ փաթեթավորմամբ չէ), ապա ընկերությունը իրավունք ունի այն ետ չընդունելու
  • Գնորդը իրավունք ունի ետ պահանջելու ապրանքի վճարած գումարը, եթե՝
  1. Առաքված ապրանք(ներ)-ը թերի են եղել կամ առաքվել են թերություններով
  2. Չի համապատասխանել կայքում ներկայացված նկարագրությանը կամ նոր չէ
  • Գնորդի, օգտատիրոջ ապրանքի ետ վերադարձի դիմելու դեպքում, ընկերությունը պետք է 3/երեք աշխատանքային օրերի ընթացքում պատասխանի ՝ապրանքի ետ ընդունման հաստատման կամ մերժման մասին
  • Եթե ապրանքը ետ վերադարձի ենթակա է,ապա օգտատերը,գնորդը պետք է 5 աշխատանքային օրերի ընթացքում այն փոխանցի ընկերության համապատասխան հասցե (ք.Երևան,Արցախի 24/54):
  • Եթե օգտատերը համապատասխան ժամանակահատվածում չի իրականացնում ապրանքի հանձնումը ընկերությանը, ապա համարվում է նման պահանջից հրաժարված և ընկերության կողմից իր իսկ պարտավորությունները պատշաճ կատարված:
  • Ապրանքի վճարված գումարի ամբողջական վերադարձը իրականացվում է միայն այն ժամանակ, եթե բոլոր կանոնները և պայմանները պահպանվել են օգտատիրոջ , գնորդի կողմից
  • Եթե ապրանքը ետ վերադարձի ենթակա է , և օգտատերը վճարումը կատարել է բանկային քարտի միջոցով, վճարված գումարը ետ է վերադարձվում օգտատիրոջը 5 աշխատանքային օրվա ընթացքում (բանկային փոխանցման միջնորդավճարը կատարվում է օգտատիրոջ , գնորդի հաշվին)
  • Ապրանքի և գումարի վերադարձը ենթակա չէ , եթե՝
  1. Գնորդը(օգտատերը)  պարբերաբար պատվերներ է կատարել և անհիմն պատճառաբանություններով ցանկանում է ետ վերադարձնել կամ չեղարկել պատվեր(ներ)-ը:
  2. Ապրանքը վերադարձվում է վնասված, օգտագործված կամ ոչ բնօրինակ փաթեթավորմամբ:
  3. Եթե ապրանքի ետ վերադարձի պահանջը չի ներկայացվել է ապրանքը ստանալուց 14 օրյա ժամկետում, այլ ավելի ուշ:

Օգտարիոջ, գնորդի տվյալներ

Ընկերության կայքում գրանցվելիս գնորդ (օգտատեր)-ը լրացնում է իր անձնական տվյալները, որոնք ընկերության կողմից օգտագործվում են բացառապես այն դեպքում, երբ օգտատերը կատարում է պատվեր:

  • Օգտատերը կայքում գրանցվելիս լրացնում է համապատասխան դաշտերը (Անուն, Ազգանուն, Էլ.փոստ, գաղտնաբառ) և վերջինս պատասխանատու է տվյալների իրական, ճիշտ լինելու համար
  • Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում, եթե՝
  1. Եթե օգտատերը սխալ, ոչ ճիշտ է լրացնում տվյալները
  2. Պատվեր կատարելիս «Իմ հաշիվ»-ը բաժնում կատարում է հասցեների փոփոխություն
  • Պատվեր կատարելիս օգտատերը համաձայնում է, որ իր անձնական և վճարմանը առնչվող տեղեկատվությունները կարող են օգտագործվել վճարման գործընթացում համաձայնություն տալով կայքի Կանոններին և Պայմաններին
  • Ընկերությունը երաշխավորում է օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիության ապահովման համար (կայքում գրանցվելիս, պատվեր կատարելիս):


Միավորներ, պրոմոկոդեր

Ի՞նչ է «Միավորը»

«Միավորը» կամ «միավորները» հանդիսանում են բոնուսներ (քեշբեք, բոն), որոնք օգտատերը վաստակում է կայքից առցանց գնումներ իրականացնելիս (Միավորները օգտատերը վաստակում է միայն Ավարտված կարգավիճակով պատվերի դեպքում):
Այսինքն՝ Դուք կատարում եք գնումներ կայքից, վաստակում եք համապատասխան «Միավորներ» և այն օգտագործում եք հետագա գնումների ժամանակ զեղչ ստանալու համար:

  • Օգտատերը միավորները կարող է օգտագործել հետագա գնումների ժամանակ զեղչեր ապահովելու համար:
  • « Միավորներ »-ը չեղարկվում են ընկերության կողմից ,եթե պատվերը չեղարկվում է կամ ապրանքը ետ է վերադարձվում
  • Յուրաքանչյուր ապրանք կամ ապրանքներ, եթե դրանք արդեն զեղչված չեն, ունեն համապատասխան  « միավորներ » (ըստ ապրանքի արժեքի): Ապրանքի միավորների քանակը կարող եք տեսնել « ապրանքի էջում »:
  • Օգտատերը « միավորներ » օգտագործել կարող է « Պատվերի ձևակերպում » էջում ՝«Կիրառել զեղչ» հրահանգով:
  • Օգտատերը կարող է օգտագործել վաստակած «միավորները» նաև մասամբ՝ « Որքան միավոր կցանկանաք օգտագործել » հրահանգին հետևելով:
  • « Միավորները » չեն գործում առաքման վճարի ժամանակ:
  • « Միավորները » վաղեմության ժամկետը լրանում է դրանք վաստակելիս 5 / հինգ ամսիների ընթացքում:
  • « Միավորները » կարող են օգտագործվել մինչև 99% զեղչ ստանալու համար (առաքման գումարը ներառված չէ):
  • « Միավորները » չեն կարող տրամադրվել,փոխանցվել այլ օգտատիրոջը
  • Ընկերությունը կարող է չեղարկել օգտատիրոջ վաստակած միավորները, եթե՝
  1. Օգտատերը խախտել է կայքի, ընկերության սահմանած Կանոնները և Պայմանները
  2. Ընկերության կողմից հեռացվել կամ ջնջվել է օգտատիրոջ Հաշիվը (Account)
  3. Անցել է «Միավորների» վաղեմության ժամկետը (5 ամիս)
Buyonline Առցանց Տնտեսական ապրանքներ խանութ
Buyonline.am-ը գնումներ կատարելու համար նախատեսված օնլայն խանութ է:
Այն հիմնադրվել է 2020թ-ին:
Կայքի հիմնական նպատակն է նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ՝ գնումներ կատարելու գործընթացը դարձնել ավելի արագ ու հաճելի

Կայքն իրականացնում է պատվերների ընդունում և առաքում Երևան քաղաքի տարածքում:
Կայքում ներկայացված են հազարավոր ապրանքներ,որոնք տարանջատված են իրենց համապատասխան բաժիններով և ենթաբաժիններով: Որոնման պարզ և հասկանալի գործիքների շնորհիվ այցելուին հնարավորություն է ընձեռնվում ավելի արագ և խելամիտ գնումներ կատարել:

Հետադարձ Կապ

  • Հասցե: ք.Երևան,Արցախի 24/54
  • Հեռախոս: +37433333437
  • Էլ. Փոստ: info@buyonline.am